ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
17.09.2019 | 00:10

...թե ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մի խն­դիր­նե­րը վեր­հա­նե­լուն ուղղ­ված ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի բուն նպա­տա­կը «պար­զելն» է` ին­չու է հայ­կա­կան կող­մից հար­ձա­կում սկ­սե­լու հրա­մանն ու­շա­ցել: «Սլաք­նե­րը դեպ Սերժ Սարգ­ս­յա՞նն եք ուղ­ղում, ցան­կա­նում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կա­րել, որ­պես­զի Ա­մուլ­սա­րի և մնա­ց­յալ խն­դիր­նե­րի հետ կապ­ված աղ­մու­կը խլաց­նեք, Փա­շի­ն­յա­նի զրո­յաց­վող ի­մի­ջը փր­կե, բայց չէ՞ որ ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մը ար­ցա­խ­յան երկ­րորդ մեծ հաղ­թա­նակն էր ինն­սու­նա­կան­նե­րի պա­տե­րազ­մից հե­տո. պա­տե­րազ­մա­կան դաշ­տի ա­մեն մի մի­լի­մետ­րի վրա հա­ր­յուր-հա­զա­րա­վոր պատ­րոն­ներ են մնա­ցած ե­ղել»,- դի­մե­ցինք հանձ­նա­ժող­վի ան­դամ­նե­րից մե­կին. «Գործ կա­րե­լու մա­սին խոսք լի­նել չի կա­րող. հանձ­նա­ժո­ղովն ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի հա­վա­սա­րակշռ­ված մո­տե­ցու­մը պահ­պան­վի. այդ պատ­ճա­ռով էլ` Վա­ղար­շակ Հա­րու­թ­յուն­յա­նի նման փոր­ձա­ռու մե­կին ընդգր­կե­ցինք հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րում։ Այ­նու­հան­դերձ, կան նաև այդ օ­րը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յւոն­ներն սկ­սե­լու հետ կապ­ված ինչ-ինչ հար­ցեր, որ պետք է պար­զել, որ­պես­զի նա­խա­դե­պը կրկ­նու­թ­յուն չու­նե­նա».- ա­սաց հանձ­նա­ժո­ղո­վա­կա­նը:

Դիտվել է՝ 14064

Մեկնաբանություններ